երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում. Փաշինյան

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում. Փաշինյան

«Քիչ առաջ ավարտվեց իմ հրավիրած խորհրդակցությունը Երեւանի Հանրապետության հրապարակում եւ հարակից տարածքներում Ամանորյա միջոցառումների վերաբերյալ»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ այս տարի Երևանում բացառիկ Ամանոր է սպասվում:

Վարչապետը, մասնավորապես, գրել է.

«Ամիսներ առաջ խնդիր էի դրել Երեւանի քաղաքապետարանի եւ կառավարության առաջ՝ այս տարի ունենալ բոլորովին նոր տրամաբանության եւ բովանդակության Ամանոր եւ կարծես այդ խնդիրը լուծվում է:

Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր մտածում են Ամանորը Հայաստանից դուրս նշել, խորհուրդ կտայի հայացքներն ուղղել Երեւանին: Իսկ սփյուռքի մեր հայրենակիցներին ու Ամանորյա տոների բացառիկ վայր փնտրող օտարերկրացի զբոսաշրջիկներին աներկբա խորհուրդ եմ տալիս ամենաուշը դեկտեմբերի 31-ին լինել Երեւանում:

Բացառիկ Ամանոր է լինելու Երեւանում, Հանրապետության հրապարակում: Աննախադեպ: Մանրամասները՝ առաջիկայում»:

  • Կիսվել: