երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը (տեսանյութ)

Բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը (տեսանյութ)

Ձեռնարկված անհետաձգելի գործողությունների արդյունքում բացահայտվել է 16-ամյա աղջկա սպանության դեպքը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է: Ժամը 23։00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են 16-ամյա Ս. Կ-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացությաան համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվաի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Ինչպես տեղեկացրել են ՀՀ քննչական կոմիտեից՝ ձեռնարկվում են անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական, օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու համար:

  • Կիսվել: