կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է. նրան գտել են Թումոյի այգում

Ապրիլի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Անժելա Բիձյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մալաթիայի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա մայիսի 6-ի ժամը 19.30-ին Հալաբյան փողոցի հարակից այգում (Թումոյի այգում) հայտնաբերվել և ներկայացվել է Մալաթիայի բաժին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: