կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել են Երևանի ու մարզերի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանում հյուրընկալվել են Երևանի ու մարզերի դպրոցների աշակերտներ և ուսուցիչներ

«Բաց դաս» ծրագրի շրջանակում այս շաբաթ խորհրդարանում հյուրընկալվել են Երեւանի եւ հանրապետության մարզերի հիմնական ու միջնակարգ մի շարք դպրոցների, ուսումնական համալիրի սաներ եւ ուսուցիչներ:

Պատգամավորներ Էմմա Պալյանն ու Կարեն Սարուխանյանը հանդիպել են Շիրակի մարզի Լանջիկի, ապա նաեւ Ազատանի միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին հյուրընկալել են խորհրդարանականներ Լիլիթ Ստեփանյանը, Արմեն Խաչատրյանն ու ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Լեւոն Լեւոնյանը:

Պատգամավոր Արփինե Դավոյանի հյուրերն են եղել Լոռու մարզի Մեծ Պարնու ակադեմիկոս Մհեր Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները:

Մեսրոպ Մաշտոցի անվան երկարօրյա ուսումնական համալիրի սաների եւ ուսուցիչների հետ հանդիպել եւ զրուցել է պատգամավոր Անուշ Քլոյանը:

Պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Տիգրան Պարսիլյանը հանդիպումն անցկացրել են Երեւանի Ռուբեն Սեւակի անվան հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:

Հանդիպումների առանցքում են եղել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին, Հայաստանի եւ այլ երկրների միջեւ համագործակցությանը, տարածաշրջանում խաղաղությանը հասնելուն վերաբերող հարցեր: Քննարկվել են նաեւ կրթության ոլորտի խնդիրները:
Այցի շրջանակում հյուրերը եղել են Ազգային ժողովի թանգարանում եւ գրադարանում, ծանոթացել խորհրդարանի առօրյային:

  • Կիսվել: