երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան

Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր է այցելել դստեր հետ, ում ծննդյան օրն է այսօր:

«Արդեն 109-րդ տարին է, որ ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի դստերս՝ Սոֆիի հետ, ում ծննդյան տարեդարձն է:
 
Նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել, ցավից չկոտրվել և համախմբվել մեկ նպատակի շուրջ։
 
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը հանուն մեր երեխաների երջանիկ ապագայի»,- Facebook-ում գրել է Ավինյանը:

  • Կիսվել: