կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Այս քաղաքականությունը վարվում է նորածնային ու մայրական մահացության դեմ պայքարի նպատակով․ Արսեն Թորոսյան

Այս քաղաքականությունը վարվում է նորածնային ու մայրական մահացության դեմ պայքարի նպատակով․ Արսեն Թորոսյան

 Եթե ուզում ենք նորածնային ու մայրական մահացության դեմ պայքարենք, պետք է վարվի այն քաղաքականությունը, որը հիմա վարվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ բոլոր այն կենտրոնները, որտեղ այսօր քննարկվում է դադարեցնել ծննդօգնությունը, որտեղ սակայն տարեկան ընդունում են 150-ին մոտ ծնունդներ, եթե համապատասխանությունների հարցը լուծվի, ժամանակ կունենան առնվազն 150 թվին հասնելու համար:

Հարցին, թե ինչու են որոշել, որ 150-ից պակաս ծնունդ ունեցող կենտրոնները պետք է փակվեն, Թորոսյանն ասաց, որ նախ քննարկվել է 300-ի տարբերակը, սակայն շեմն իջեցրել են 150-ի, այն հաշվարկով, որ գոնե 2 օրը մեկ-մեկ երեխա ծնվի:

Նա խոսեց նաև այն ծննդատների մասին, որոնք ունեին ծննդօգնության ծառայություններ, սակայն պրակտիկորեն չէին գործում: Խոսքը վերաբերում է Գառնիի, Ջերմուկի և Արագածի ծննդատներին. «Դրանք տարվա մեջ 1-2 ծնունդ էին ընդունում, ինչը պարտավոր է անել նաև ցանկացած բուժհաստատություն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Առանձին դեպքում նույնիսկ շտապօգնության ավտոմեքենաներում պետք է ծնունդ ընդունել»:

  • Կիսվել: