չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այս պահին որեւէ ահաբեկչական խումբ տվյալ ոստիկանության բաժնում չի գործում. Արմեն Փամբուխչյան

Այս պահին որեւէ ահաբեկչական խումբ տվյալ ոստիկանության բաժնում չի գործում. Արմեն Փամբուխչյան

Այս պահին որեւէ ահաբեկչական խումբ տվյալ ոստիկանության բաժնում չի գործում: Այս մասին լրագրողներին հայտնեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը:

Նա նշեց, որ ինքը  տեղեկություն չունի, թե ով է եղել նռանկով զինված տղամարդը, միայն գիտի, որ 2 անձ գտնվում է հիվանդնանոցում, մեկ անձ քիչ առաջ վնասազերծվեց:

«Ես տեղյակ չեմ, թե ինչ էր ուզում նա, բայց ակնհայտ էր, որ սա ահաբեկչական ակտին բնորոշ վարքագիծ էր եւ վերջինս վնասազերծվեց: Ցանկացած անձ, ով ոստիկանության բաժանմունքում որեւէ զինված կամ պայթուցիկ նյութով հայտնվում է, դա ահաբեկչական գործողություն է ըստ մեր քրեական օրենսգրքի»,-ասաց նա:

  • Կիսվել: