երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Այնթապում վթարից տուժած մոտոցիկլավարը մահացել է

Այնթապում վթարից տուժած մոտոցիկլավարը մահացել է

Արարատի մարզում  հունվարի 1-ին մոտոցիկլի ու Nissan մակնիշի ավտոմեքենայի բախման հետեւանքով  տուժած 45-ամյա մոտոցիկլավարը հունվարի 5-ին մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ավելի վաղ միևնույն աղբյուրը հայտնել էր, որ ժամը 22։30-ի սահմանում Մարմարաշեն-Երեւան ավտոճանապարհի՝ Այնթապ գյուղի օղակաձեւ խաչմերուկի հարեւանությամբ բախվել են Այթնապ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի եւ Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած եռանիվ մոտոցիկլետը։ Բախման հետեւանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր։ 

  • Կիսվել: