շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավտովթար՝ Երևանում․ երկու վարորդներն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար՝ Երևանում․ երկու վարորդներն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան խճուղում բախվել են Երևանի բնակիչ 20-ամյա Հովհաննես Ջ.-ի վարած «Nissan» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ա-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: 

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Արման Ա.-ի ուղևոր, Արագածոտնի մարզի բնակիչ 17-ամյա Ասատուր Ա-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

  • Կիսվել: