կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ

Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ

Անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում սահմանված պահանջների կատարումը և առկա խոչընդոտները քննարկելու համար առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է մարզային բժշկական կենտրոնների ռեանիմատոլոգների հետ:

Քննարկվել են, մասնավորապես, վերակենդանացման բաժանմունք ընդունվող պացիենտների վիճակի գնահատման ներկայիս չափանիշները, դրանք հստակեցնելու, անհետաձգելի բժշկական օգնության մակարդակները սահմանելու անհրաժեշտությունը, ինչպես նաև բժշկական կենտրոնների` պահանջվող սարքավորումներով ապահովվածության հետ կապված խնդիրները:

Նախարարը նշել է, կյանքին սպառնացող վիճակների և հիվանդությունների ճիշտ կառավարման առումով անհրաժեշտ է ոչ թե նվազեցնել պահանջները` համապատասխանեցնելով տեղում առկա իրավիճակին, այլ համատեղ ուժերով հասցեագրել մարզային բժշկական կենտրոնների կողմից սարքերի ձեռքբերման հետ կապված խնդիրները և լուծումներ տալ, ինչը նաև լավ հնարավորություն է մասնագետների համար` աշխատելու կոնրկետ չափանիշներով և անհրաժեշտ սարքավորումներով:

Մասնագետները քննարկել են նաև անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում չափորոշիչների վերանայման, միջազգային դասակարգումներով ընդունված պահանջների ապահովման հետ կապված այլ հարցեր:

  • Կիսվել: