շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արտառոց դեպք Դիլիջանում․ բախվել են «Hyundai»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ «Hyundai»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ կան վիրավորներ

Արտառոց դեպք Դիլիջանում․ բախվել են «Hyundai»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ «Hyundai»-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու մարմին․ կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 13-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում՝ «Շատո վիլիջ» հյուրանոցի դիմաց ավտովթար է տեղի ունեցել և կա զոհ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի թիվ 63 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվում է, որ բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները։

Արդեն տեղում «Hyundai»-ի վարորդ Գ․ Մկրտչյանը հայտարարել է, որ ավտոմեքենան օգտագործում է որպես դիատար և Երևանից-Նոյեմբերյանի դիահերձարան դի է տեղափոխելիս եղել, երբ տեղի է ունեցել բախումբը։

Վթարի հետևանքով Գ․ Մկրտչյանն ու 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: