կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը

Շաբաթվա ընթացքում դիտված եղանակային պայմանները նպաստավոր են եղել գյուղատնտեսական մշակաբույսերի աճի և զարգացման համար։

Հովտային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, որոշ շրջաններում սկսվել է հասկակալումը։

Նախալեռնային շրջաններում շարունակվել է աշնանացան ցորենի ծեղացողունի ներքին հանգույցների առաջացումը, լեռնային շրջաններում սկսվել է ցողունակալումը։

Արարատյան դաշտում սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը։ Դիտվել է դեղձենու ծաղկման ավարտ։

Հովտային շրջաններում դիտվել է խաղողի առաջին, տեղ-տեղ՝ երրորդ տերևների առաջացումը, նախալեռնային շրջաններում խաղողի բողբոջներն ուռչել են։

Նախալեռնային շրջաններում շարունակվել, իսկ լեռնային շրջաններում սկսվել է կարտոֆիլի ցանքը։

 

  • Կիսվել: