կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արաքս Մանսուրյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Արաքս Մանսուրյանին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է շնորհվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Այսօր բոլորիս կողմից սիրված Արաքս Մանսուրյանին ՀՀ քաղաքացիություն շնորհվելու կապակցությամբ հանձնվեց ՀՀ քաղաքացու անձնագիր: Շնորհավոր լինի այս պատվաբեր շնորհումը»,- գրել է Բիչախչյանը:

 

  • Կիսվել: