շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Առաջիկայում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով

Երևան քաղաքում մարտի 13-14-ը, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում մարտի 13-ին, 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի ցերեկը, առանձին շրջաններում, 16-17-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, մարտի 15-17-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

  • Կիսվել: