կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ապարանի բնակիչը կամավոր հանձնել է զենք-զինամթերք

Ապարանի բնակիչը կամավոր հանձնել է զենք-զինամթերք

«Զինանոց 2019» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 28-ին բաժին է ներկայացել Ապարանի բնակիչներից մեկն ու կամավոր հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ, տարբեր տրամաչափի 30 փամփուշտ, փամփուշտների ժապավեն։

Նրա հայտնածով՝ դրանք գտել է գոմի տանիքը մաքրելիս։

Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Այս մասին տեղեկացնում են Ոստիկանությունից:

  • Կիսվել: