երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Անպայման կարդացեք Վիկտոր Ֆրանկլի «Man’s Search for Meaning»-ը․ Արմեն Գրիգորյան

Անպայման կարդացեք Վիկտոր Ֆրանկլի «Man’s Search for Meaning»-ը․ Արմեն Գրիգորյան

Երբ ինձ հարցնում են, թե կարդացածս գրքերից որոնք խորհուրդ կտամ, ապա հաճախ առաջինը մտքիս գալիս է Վիկտոր Ֆրանկլի Man’s Search for Meaning-ը, որը կարճ բայց բովանդակալից ու բազմաշերտ, ոգևորող և ուժ տվող գրքերից է։ Այս մասին գրում է ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Ֆրանկլը եզակի կամքի տեր մարդ է, ով իր կյանքի փորձով հոգեբանության նոր ճյուղ է հիմնադրել։ Նրա կարծիքով կյանքի խնդիրները հեշտ հաղթահարելի են, եթե մարդ կարողանում է իմաստ հաղորդել այդ դժվարություններին, և հաճախ մարդը կորցնում է պայքարելու ունակությունը, եթե չի կարողանում իմաստավորել իր առջև ծանրացած խնդիրները։

Ճիշտ է՝ Ֆրանկլը ծայրահեղ դժվար վիճակում է գտնվել՝ համակենտրոնացման ճամբարում, բայց կարծում եմ՝ իր փիլիսոփայությունը կիրառելի է նաև առօրյա կյանքում։

Անպայման կարդացեք։»,- ասված է նրա գրառման մեջ։

  • Կիսվել: