շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասից կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե. շենքը կօտարվի

ԱՆ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալությունը Կոմիտասից կտեղափոխվի Բուզանդ 1/3 հասցե. շենքը կօտարվի

Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին:

Նշենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունը դիմել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին հայտնելով, որ հաշվի առնելով, որ Երևանի Կոմիտասի պողոտա 49/3 հասցեում գտնվող շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասը նախատեսվում է մրցույթով  օտարել և  վերոնշյալ տարածքում տեղակայված է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, քննարկել Բյուզանդ 1/3 հասցեում գտնվող վարչական շենքից Կոմիտեին ամրացված 1201.7 քմ ընդհանուր մակերեսով տարածքը՝ վերջինիս տեղակայման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանն ամրացնելու հարցը:

Ըստ այդմ, պետգույքի կառավարման կոմիտեն մշակել է «Անշարժ գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է․

- պետական սեփականություն հանդիսացող քաղաք Երևան, Բուզանդի 1/3  հասցեում գտնվող 1201.7 քառ. մետր մակերեսով տարածքը հետ վերցնել Կոմիտեից և ամրացնել ՀՀ արդարադատության նախարարությանը:

- պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Կոմիտասի 49/3 շենքի 1-ին հարկից` 227 քառ. մետր, 8-րդ հարկից` 430 քառ. մետր և 9-րդ հարկից` 430 քառ. մետր մակերեսով տարածքները հետ վերցնել ՀՀ արդարադատության նախարարությունից և ամրացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։

  • Կիսվել: