կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ն մերժել է ոչ ներգաղթային վիզաների ստացման համար դիմած՝ ՀՀ քաղաքացիների կեսին

ԱՄՆ-ն մերժել է ոչ ներգաղթային վիզաների ստացման համար դիմած՝ ՀՀ քաղաքացիների կեսին

ՀՀ քաղաքացիները մերժում են ստացել ամերիկյան վիզաների ստացման 51.65 տոկոս դեպքերում: Նման տվայլներ բերվում են՝ ըստ 2019 թ. ԱՄՆ ոչ ներգաղթային վիզաների մերժման տվյալների, որոնք երկուշաբթի օրը հրապարակել է ԱՄՆ Պետդեպը: Այս տվյալները վերաբերում են տուրիստական և բիզնես ուղևորություններին, բայց կապ չունեն աշխատանքային վիզաների հետ, ինչպես նաև այն վիզաների, որոնք թույլ են տալիս երկրում ապրել բավականին երկար ժամանակ:

Նախկին ԽՍՀՄ տարածքից ամենաշատը մերժում ստացել են Ուզբեկստանի քաղաքացիները. նրանց մերժել են 68.06 տոկոս դեպքերում: Այնուհետև, ըստ մերժումների ցուցիչի, հետևում են Ղրղզստանը՝ 67.75 տոկոս և րաստանը՝ 63.85 տոկոս դեպքերում:

Տաջիկստանի քաղաքացիներին ոչ ներգաղթային վիզաներ ստանալը մերժվել է 60.97 տոկոս դեպքերում, այնուհետև գալիս է Մոլդովան՝ 58.03, հետո՝ Թուրքմենստանը՝ 56.2,. Ուկրաինան՝ 45.06 և Ղազախստանը՝ 42.58 տոկոս:

Ադրբեջանին մերժվել է 25.43 տոկոս դեպքերում, Բելառուսին՝ 21.93, Էստոնիային՝ 24.81. Լատվիային՝  18.98., Լիտվային՝ 18.67, ՌԴ-ին՝ 15.19 տոկոս:

  • Կիսվել: