կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ԱՄՆ-ի վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիների դիմումները դրական պատասխան են ստանում

ԱՄՆ-ի վիզայի համար դիմած ՀՀ քաղաքացիների դիմումները դրական պատասխան են ստանում

Ամերիկա որպես տուրիստ մեկնելու ցանկություն ունեցող Վրաստանի, Կոնգոյի, Հաիթիի, Հոնդուրասի, Նիգերիայի, Տաջիկստանի բնակիչների 60 տոկոսից ավելին մերժում են ստանում դեսպանություններում: Հայաստանից ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած քաղաքացիների շուրջ կեսի դիմումները դրական պատասխան են ստանում: Այս են վկայում Միացյալ Նահանգների պաշտոնական տվյալները, որոնք մեջբերում է Ամերիկայի ձայնը:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի տուրիստական վիզայի համար դիմած Ադրբեջանի քաղաքացիների միայն քառորդն է մերժում ստանում:

2019-ին ԱՄՆ-ի տուրիստական վիզայի դիմելիս առավել շատ մերժում են ստացել Հյուսիսային Կորեայի, Միկրոնեզիայի Միության եւ Պալաուի Հանրապետության քաղաքացիները: Այս պետությունների՝ առանց բացառության բոլոր քաղաքացիները, ովքեր դիմել էին 2019-ին ԱՄՆ-ի վիզայի համար, ստացել են մերժում:

  • Կիսվել: