հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակության անդամներին՝ գլխավորությամբ Կարիտասի միջազգային գրասենյակի դրամաշնորհների գլխավոր պատասխանատու պարոն Անդրեաս Բրենդերի։

Ողջունելով հյուրերին՝ Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց կազմակերպությանը Հայաստանին և հայ ժողովրդին այս ծանր ժամանակաշրջանում ցուցաբերվող աջակցության համար։

Խոսելով բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած մարտահրավերների մասին՝ Հայոց Հայրապետը կարևորեց նյութական օժանդակությանը զուգահեռ վերջիններիս արդար իրավունքների պաշտպանությունը։

Հանդիպմանը Հայոց Հովվապետն անդրադարձ կատարեց նաև Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին ու գործակցությանը:

«Կարիտաս Գերմանիա» կազմակերպության պատվիրակության անդամ մոնսինյոր դոկտոր Հայնց Դետլեֆ Ստեպսը Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեց կազմակերպության կողմից իրականացվող աջակցության ծրագրերի մասին՝ կարևորելով սոցիալական արդարության և համերաշխության հաստատումը մարդկային կյանքում:

  • Կիսվել: