երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Աբովյանի դիահերձարանը 0-ից ստեղծել ենք, ժամանակակից սարքավորումները դրել ենք. Փաշինյան

Աբովյանի դիահերձարանը 0-ից ստեղծել ենք, ժամանակակից սարքավորումները դրել ենք. Փաշինյան

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մասիս գյուղում անդրադարձավ Աբովյանի դիահերձարանների կարգավիճակին:

Նա, մասնավորապես, ասաց. ՛՛Աբովյանի դիահերձարանը, որ տեսնում եք, 0-ից ստեղծել ենք, ժամանակակից սարքավորումները դրել ենք: Դեպքը վերաբերվում է այդ դատաբժշկական համակարգի սառնարաններին՛՛:

Հիշեցնենք, որ Աբովյանի ՛՛Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի՛՛ մասնաճյուղում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերը և մասունքները պահվել են նկուղում՝ ոչ պատշաճ պայմաններում: Դիահերձարանից լուսանկարների տարածումից հետո աշխատանքից ազատվել են մասնաճյուղի 3 աշխատակից, այդ թվում՝ տնօրենը, իսկ առողջապահության նախարարը ներողություն է խնդրել:

 

  • Կիսվել: