ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
30-ից ավելի գողություն կատարած երիտասարդները բերման են ենթարկվել

30-ից ավելի գողություն կատարած երիտասարդները բերման են ենթարկվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, նոյեմբերի 2-ին բերման են ենթարկել մի քանի երիտասարդի․ կասկածանքը՝ գողություն, տեղեկանում ենք Ոստիկանության պաշտոնական կայքից:

Հետախուզական միջոցառումների շնորհիվ Շենգավիթի ոստիկանները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ նրանք մեքենաներից գողություններ են արել։ Երիտասարդները խոստովանել են, որ մայիսից նոյեմբեր Շենգավիթ վարչական շրջանում ավտոմեքենաներից կատարել են 30-ից ավելի գողություն․ կոտրել են մեքենաների ապակիներն ու սրահից հափշտակել ինչ պատահի, հիմնականում՝ դրամապանակ։ 

Գողացված իրերը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Կատարվում է քննություն։ 

  • Կիսվել: