կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
25-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառերին ու հայտնվել դեսպանատան պարսպի մոտ

25-ամյա վարորդը «Toyota Corolla»-ով ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառերին ու հայտնվել դեսպանատան պարսպի մոտ

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է  քրեական վարույթ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավոր վարորդին, մինչ շտապօգնության ժամանումը, օգնություն են ցուցաբերել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցները։

  • Կիսվել: