կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա. Նիկոլ Փաշինյան

2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա. Նիկոլ Փաշինյան

Շատ կարևոր է, երբ սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա շատ կարեւոր զարգացման ծրագիր է, որն իրականացվում է տարին առնվազն երկու անգամ. սահմանապահ գյուղերի որոշակի տարիքային խմբի (ոչ միայն առողջական խնդիրներ ունեցող) երեխաներ մեկ օր են անցկացնում մայրաքաղաքում՝ մշակութային, զվարճանքի, զբոսանքի օրակարգով հագեցած, ինչը հարստացնում է նրանց գիտելիքը, ընդլայնում նրանց տեսադաշտը եւ որպես հետեւանք՝ երազանքի սահմանները:

2018-ին մեկնարկած այս ծրագրին մասնակցել է սահմանամերձ գյուղերի շուրջ 2800 երեխա:»,- ասված է վարչապետի ֆեյսբուքյան գրառման մեջ։

  • Կիսվել: