շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի. նա պահանջում է 2 մլն 283 հազար դրամ

Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի. նա պահանջում է 2 մլն 283 հազար դրամ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հայտարարած պատերազմը կրթությանը, գիտությանը, մշակույթին և սպորտին շարունակվում է, թիրախում պարբերաբար հայտնվում են բուհերը, դպրոցները, թատրոնները, անգամ երգ ու պարի համույթները։ Ժաննա Անդրեասյանը դիմել է դատարան` ընդդեմ «Ակունք» ազգագրական համույթի և համույթից պահանջում է 2 մլն 283 հազար դրամ։ 

Խոսքը 2015 թվականին այս համույթին տրված դրամաշնորհի մասին է․ տարիներ հետո, փաստորեն, Ժաննա Անդրեասյանը դարձել է նախարար և պահանջում է 2015 թվականին՝ նախկինների օրոք ազգագրական համույթին տրված այդ փոքր դրամաշնորհը՝ այն հիմնավորմամբ, թե դրամաշնորհով նախատեսված ծրագիրը թերի է կատարվել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել է հայցը, քանի որ պատասխանողը, ըստ դատարանի վճռի, դիրքորոշում չի ներկայացրել։ 

Մեզ հետ զրույցում «Ակունք» համույթի գեղարվեստական ղեկավար Արթուր Շահնազարյանն ասաց, որ իրենք չեն իմացել, որ հայցադիմումը վարույթ է ընդունվել, քանի որ մինչ վարույթ ընդունվելը հայցը մի քանի անգամ հետ է տրվել նախարարությանը, սակայն նշեց, որ վճիռը բողոքարկել են վերաքննիչ դատարանում։

Փաստորեն 6 միլիոն դոլար, հենց այնպես, Սնուփ Դոգին տված իշխանություններն ափսոսում են 2015 թվականին ազգագրական համույթին տրված 2 մլն 283 հազար դրամը։
 

  • Կիսվել: