ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Վենետիկի հանձնաժողովը ֆիքսեց Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության մասին մեր կարծիքը․ Նախարար

Վենետիկի հանձնաժողովը ֆիքսեց Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության մասին մեր կարծիքը․ Նախարար

Վենետիկի հանձնաժողովը ֆիքսեց Ստամբուլյան կոնվենցիայի սահմանադրականության մասին մեր կարծիքը․ դա այն էր, ինչ մենք գիտեինք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Նրա խոսքով ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ փաստաթուխթը հակասահմանադրական չէ և բոլոր շահարկումները անտեղի են։ «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ֆիքսեց այն, ինչ մենք գիտեինք»,-նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է  Եվրոպայի խորհրդի հետ գործարքի գնան Հրայր Թովմասյանի հրաժարականի դիմաց, Բադասյանն արձագանքեց․ «Նրանք, ովքեր խոսում են գործարքի մասին, լավ չեն պատկերացնում , թե Եվրոպայի խորհուրդը ինչ կառույց է և լավ չեն պատկերացնում ՀՀ կառավարության արժեքհամակարգը։ Նման բանի մասին խոսելն ուղղակի զվարճալի է»։

Նշենք ՝ Վանատիկի հանձնաժողովը կարծքի էր հայտնել, որ Ստամբուլի կոնվենցիայի ոչ մի դրույթ չի կարող համարվել Հայաստանի Սահմանադրությանը հակասող։

  • Կիսվել: