երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վարորդների տուգանքի զեղչի նախագիծն ընդունվեց

Վարորդների տուգանքի զեղչի նախագիծն ընդունվեց

ԱԺ-ն ընդունեց վարչական իրավախախտումների մասին օրենքում փփոփոխությունների նախագիծը, որով վարորդների տուգանքների համար զեղչեր են նախատեսվում։ 

Նախագիծը ստացավ 86 կողմ, 0 դեմ, 6 ձեռնպահ ձայներ։

Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 1-ից։

Հիշեցնենք՝ առաջարկվում է, որ տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրավականացվող խախտումների դեպքում որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում քաղաքացիները կարող են տուգանքը 20%–ով քիչ վճարելու հնարավորություն ունենալ։ Նաև եթե էլեկտրոնային ծանուցումից հետո 15 օրում վճարվի 70%–ը, մնացած մասը կհամարվի վճարված։

Բացի այդ, երկրորդ գիծ կանգնելու դեպքում 0.5 տուգանային միավորը կդառնա 0.25 տուգանային միավոր։

  • Կիսվել: