շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու կոշիկների մեջ հայտնաբերվել են արգելված իրեր

Կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացու կոշիկների մեջ հայտնաբերվել են արգելված իրեր

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ փետրվարի 29-ին՝ ժամը 11։10-ի սահմաններում, նույն բաժնի ծառայողները «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության և անվտանգության ապահովման բաժինների ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Ա․Հ․-ի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Գ․Հ․-ին։

Արդյունքում՝ վերջինիս հագի կոշիկների մեջ պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են 3 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և USB լարեր։

Քաղաքացի Գ․Հ․-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

  • Կիսվել: