կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տիրան Խաչատրյանին ձերբակալել են․ նա թաքնված է եղել հյուրանոցներից մեկում

Տիրան Խաչատրյանին ձերբակալել են․ նա թաքնված է եղել հյուրանոցներից մեկում

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանին ձերբակալել են։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ նա թաքնված է եղել Ջրվեժի «Ժպիտ» հյուրանոցում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունից էլ Infoport.am-ին հայտնել են, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ ժամը 23:39-ին էլ «Աբովյան» Բ/Կ-ից է հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հավելել են կառույցից:

Հավելենք, որ վիրավորը, ըստ տեղեկությունների, 47-ամյա Հրայր Մ.-ն է: 

Ըստ շրջանառվող լուրերի՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ով իրեն պարգևատրված զենքից կրակոցներ է արձակել։

Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

  • Կիսվել: