ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց

Սպանության փորձի և ապօրինի զենք կրելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվեց

Ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 22-ին բաժին է ներկայացել 31-ամյա Ալիկ Հ.-ն: Նա 2023 թ. սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: