երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՍԴ սահմանադրական լիազորությունների ժամկետը  գործող սամանադրությամբ հնարավոր է կրճատել հանրաքվեի միջոցով․ Հովհաննես Քոչարյան

ՍԴ սահմանադրական լիազորությունների ժամկետը գործող սամանադրությամբ հնարավոր է կրճատել հանրաքվեի միջոցով․ Հովհաննես Քոչարյան

Նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը անդրադարձել է ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։

«Մի անմեղ բան ասեմ․
Սահմանադրական մարմինների, այդ թվում սահմանադրական դատարանի սահմանադրական լիազորությունների ժամկետի կրճատումը գործող սամանադրությամբ հնարավոր է, բայց՝ հանրաքվեով (նկատի չունեմ սահմանադրական հանրաքվեն) ։


Ընդ որում՝ հանրաքվեի դրվող իրավական ակտի նախագծի սահմանադրականության նախնական ստուգում սահմանդրական դատարանի կողմից չի պահանջվելու։ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն սահմանադրական դատարանը մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը: Այսինքն ՝ Սահմանադրությունը սահմանել է հարցերի այն շրջանակը, որոնց առիթով հանրաքվե նախաձեռնելու դեպքում անհրաժեշը է հանրաքվեի դրվելիք իրավական ակտի նախագծի սահմանադրականության նախնական ստուգումը։


Սահմանադրության 204-րդ հոդվածի 3-րդ մասը ամրագրում է, որ հանրաքվեի չեն կարող դրվել այն օրենքների նախագծերը, որոնք վերաբերում են սահմանադրական օրենքների իրավակարգավորման առարկային, պետական բյուջեին, հարկերին, տուրքերին, այլ պարտադիր վճարներին, համաներմանը, պետության պաշտպանությանը և անվտանգությանը, միջազգային պայմանագրերին, ինչպես նաև Հանրաքվեի մասին օրենքով սահմանված այլ հարցերի: <<Հանրաքվեի մասին >> սահմանադրական օրենքով սահմանադրական մարմնի լիազորությունների ժամկետի կրճատման հարցը հանրաքվեի դնելու արգելք նախատեսված չէ ։ Ի դեպ՝ նույն օրենքի 2001թ խմբագրությամբ գործած տարբերակում այդպիսի արգելք սահմանված էր։


P.S Թերևս, խնդրի հանգուցալուծման այս տարբերակն է իմ կարծիքով իրավաբանորեն ճիշտ ու շահարկումներից պաշտպանված»,-  մասնավորապես գրել է նա։

  • Կիսվել: