երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Սանասարյանի գործը չի առանձնացվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Սանասարյանի գործը չի առանձնացվի. դատարանը մերժեց միջնորդությունը

Պետական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և նրա նախկին գործընկերների պաշտպաններն այսօր միջնորդություն ներկայացրին դատարանին` պահանջով, որ Սանասարյանի գործը քննվի մյուսներից առանձին:

Պաշտպաններն հիմնավորեցին, թե դա թույլ կտա գործով անցնող ՊՎԾ աշխատակիցներին օգտվել արագացված դատաքննության կարգից: Գործով մեղադրողը առարկեց միջնորդությանը, իսկ դատավոր Դավիթ Բալայանը մերժեց պաշտպանների միջորդությունը` պատճառաբանելով, որ այն  ժամանակավրեպ է:

Նշենք, որ այս գործով մեղադրվում են Դավիթ Սանասարյանը, ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և վերջինիս ընկերը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը։

Գործը վերաբերում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» և «Վանաձոր» բժշկական կենտրոնների կարիքների համար անհրաժեշտ բժշկական սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգերին. նշված անձինք մրցույթներում ապահովել իրենց հետ փոխկապակցված «Զորաշեն» ՍՊ ընկերության հաղթանակը:

  • Կիսվել: