կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 29-ին բաժին է ներկայացել 43-ամյա Վարուժան Վ.-ն: Նա 2013 թ. հուլիսի 7-ից ՌԴ Ամուրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանքը:

Հայտնաբերման մասին հայտնվել է դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին:

`

  • Կիսվել: