շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Փաստ». Քննչական կոմիտեի ղեկավարը ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ սպառնացել է աշխատողներին

«Փաստ». Քննչական կոմիտեի ղեկավարը ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ սպառնացել է աշխատողներին

«Փաստը» գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ: 

Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: 

Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից: 

Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

  • Կիսվել: