երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայտնի է, թե ինչ պատճառով են իրավապահները քննչական գործողություններ իրականացնում Առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բկ-ում

Հայտնի է, թե ինչ պատճառով են իրավապահները քննչական գործողություններ իրականացնում Առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բկ-ում

Հայտնի է, թե ինչ պատճառով են իրավապահները քննչական գործողություններ իրականացնում Առողջապահության նախարարությունում և «Ուիգմոր» բկ-ում։

Ինչպես InfoPort.am-ին հայտնեցին իրավապահ համակարգում իր աղբյուրները՝ վերջերս «Ուգմոր» բկ-ին Առողջապահության նախարարության կողմից շնորհվել է հիվանդանոցային 3-րդ դաս, ինչը նշանակում է, որ բուժհաստատությունը իրավասու է տրամադրել բոլոր տիպի բժշկական ծառայություններ, ինչպես նաև դիմել և ստանալ մեծամասշտաբ պետպատվեր, ինչը անհասանելի է ավելի ցածր դաս ունեցող բկ-ների համար և բժշկական աշխարհում մշտապես բողոքների և ինտրիգների առիթ է հանդիսանում։

Հատկանշական է, որ 3-րդ՝ ամենաբարձր դաս ստանալուց առաջ «Ուիգմոր» բկ-ում հայտնաբերվել էին բազմաթիվ լիցենզիոն խախտումներ, որոնք, սակայն ԱՆ-ի պնդմամբ, բացահայտվելուց հետո շտկվել էին, սակայն այդ հանգամանքը չի խանգարել «Ուիգմորին» շնորհել հիվանդանոցային 3-րդ դաս, որին ձգտում են և հաճախ չեն ստանում բազմաթիվ այլ բուժհաստատություններ։ Ահա այս հանգանանքն է հարուցել իրավապահների կասկածները, ինչի հետևանքով էլ երեկ քննչական գործողություններ են իրականացվել «Ուիգմորում», Առողջապահության նախարարությունում եւ Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունում, որոնց շրջանակում հարցաքննվել է ԱՆ Երեխաների առողջության պահպանման բաժնի վարիչ Լիլիթ Ավետիսյանը։ Հենց Ավետիսյանն է, ըստ կայքի աղբյուրների «Ուիգմորին» շնորհել 3-րդ հիվանդանոցային դաս։

  • Կիսվել: