երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում գիշերը կատարված սպանությունից

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում Երևանում գիշերը կատարված սպանությունից

Դեկտեմբերի 18-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի։ Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Բուժհաստատություն մեկնած ոստիկանության ՔՀԳ վարչության, Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի ու Նուբարաշենի բաժանմունքի, ինչպես և տարածքային քննչական բաժնի ծառայողները պարզեցին, որ մահացածը Երկաթուղայինների 4-րդ փողոցի 43-ամյա բնակիչ էր։ Իրավապահները համատեղ աշխատանքով պարզեցին դեպքի վայրը։ Երկաթուղայինների 2-րդ փողոցում հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Տղամարդու վրա կրակել էին հենց այնտեղ։

Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին առանձնապես ծանր հանցագործությունը կատարած անձի ինքնության վերաբերյալ, և սպանությունը բացահայտվեց։ Տարաբնույթ միջոցառումներ են ձեռնարկվում կասկածվողին՝ Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդուն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: