երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Երեք օրոըմ բացահայտվել է 139 հանցագործության դեպք. Գրանցվել է 44 ավտովթար. վիրավորվել է 79 մարդ

Երեք օրոըմ բացահայտվել է 139 հանցագործության դեպք. Գրանցվել է 44 ավտովթար. վիրավորվել է 79 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 15-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 139 դեպք, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 7 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության և գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 2-ական, մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 44 պատահար. 79 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: