ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվել է «Կիլիկիա» ավտոկայանում

Որպես անհետ կորած որոնվող 70-ամյա կինը հայտնաբերվել է «Կիլիկիա» ավտոկայանում

Ապրիլի 13-ին հաղորդվել էր 1954 թ. ծնված Նաիրա Պետրոսյանի անհետ կորելու մասին:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նա ապրիլի 21-ին Ծովակալ Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանում, հայտնաբերվել և ներկայացվել է հարազատներին:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին:

  • Կիսվել: