շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար

Նաիրի Հունանյանը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար

 

«Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, PrimeNews.am-ին տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նրա ներկայացմամբ, Նաիրի Հունանյանը համապատասխան դիմում է ներկայացրել մոտ երկու շաբաթ առաջ: «Դիմումի քննությունն ընթացքի մեջ է: 87 օր հետո միայն նրա դիմումին պատըասխան կտրվի», - ասաց Նավիկյանը: Նկատենք, որ Հունանյանի ազատազրկման 20 տարին լրացել է և դրանից ելնելով է, որ ցմահ դատապարտյալը դիմել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար:

 Նշենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին   Ազգային ժողովի դահլիճում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում զինված գործողություն էր տեղի ունեցել։

Ահաբեկչական խումբը, որը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը գնդակահաչեց ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել։ Նաիրի Հունանյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման։

  • Կիսվել: