երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 55 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք։

Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու՝ 3, խոշտանգման, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, ավազակության, վստահված գույքը հափշտակելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու, դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու, արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստի կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր ինքնակամ զավթելու, ինչպես նաև շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու կամ անձին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, սուտ մատնության ու ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: