շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան»-ը դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ

«Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ՝ Սամվել Հակոբյանը (Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ) դատական հայց է ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ:
 
«Բանն այն է, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման ավագանու նիստը քվորում չի ունեցել, ինչը հակասում է օրենսդրական պահանջներին: 
 
Սույն գործով Վարչական դատարանում կայանալիք նախնական դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ին՝ ժամը 11-ին, ՀՀ վարչական դատարանի Երևանի նստավայրի շենքում (ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23, 1-ին հարկ, թիվ 1 նիստերի դահլիճ)»,- հայտնում են «Մայր Հայաստան» խմբակցությունից։

  • Կիսվել: