շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Մարտիրոս Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի պետ:

Մարտիրոս Վալերիի Ավագյանի կենսագրությունը

Ծնվել է 1984 թվականի սեպտեմբերի 05-ին, Կոտայքի մարզ, Աբովյան քաղաքում:

2007թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2002-2004թթ. – ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Աշխատանքային գործունեություն

2005-2008թթ. - ԼՂՀ ՊՆ N զորամասի ռազմահայրենասիրական դաստիարակության  և հասարակական կազմակերպությունների հետ կապի բաժնի ապա

I-VI.2008թ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ստեփանակերտի կայազորի քննչական բաժնի քննիչ

2008-2009թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի Ասկերանի կայազորի քննչական բաժնի քննիչ

2009-2011թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի քննիչ

2011-2012թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի ավագ քննիչ

VI-XII.2012թ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ

2012-2013թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի առաջին բաժանմունքի պետ-հրամանատարի տեղակալ

2013-2014թթ.- ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար

2014-2016թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնի պետ

2016-2022թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ

VII-X.2022թ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ

2022-2024թթ.- ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչություն պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ)

Պարգևներ


Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար  խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է ունի երեք երեխա:

  • Կիսվել: