երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը․

կանխվել է օդային ճանապարհով չհայտարարագրված ադամանդե քարերով ոսկյա զարդեր ներմուծման փորձը,

2 դեպքով, փորձ է արվել ներմուծել չհայտարարագրված բջջային հեռախոսներ և տարբեր տեսակի սմարթ տեխնիկա,

հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 930 տուփ ծխախոտ,

փորձ է արվել օդային ճանապարհով ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ, աքսեսուրաներ և ձեռքի ժամացույց,

շուրջ 3,5 տոննա չհայտարարագրված ապրանքի տեղափոխումը կանխվել է։

  • Կիսվել: