կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին

Մալիշկայի բնակչուհու առանձնատնից գողությունը կատարել էր 28-ամյա համագյուղացին

Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում տված Մալիշկա գյուղի բնակչուհին հայտնել էր, որ իր առանձնատնից գողություն են կատարել:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ բաց դռնից մուտք են գործել տուն և ննջասենյակից գողացել 400 000 դրամ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Մալիշկա գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը:

Նա ձերբակալվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

Գողության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել:

  • Կիսվել: