երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1043 անձ. ՔԿ

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրգործերով քրեական հետապնդման է ենթարկվել 1043 անձ. ՔԿ

2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել թվով 1043 անձ: Նշված անձանցից ձերբակալվել է 44-ը, իսկ 27 անձ  ազատվել է ձերբակալումից:

Որպես մեղադրյալ ներգավել է 848 անձ: Մեղադրանք է առաջադրվել 792 անձի: Թվով 52 անձի վերաբերյալ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից մերժվել է 9-ը, բավարարվել է 43-ը, որից 28-ի նկատմամբ կիրառվել է գրավ:

Թվով 29 մեղադրյալի պաշտոնավարումը դադարեցվել է:
Կալանքից ազատվել է 7 մեղադրյալ, որոնցից 4-ը՝ դատախազի կողմից, 3-ը՝ դատարանի:
Արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է 101 անձի նկատմամբ, իսկ ոչ արդարացման հիմքով՝ 259 անձի նկատմամբ:

1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը վերացվել է դատախազի կողմից: Քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ դատարանի կողմից որոշումներ չեն վերացվել:

Դատի է տրվել 286 անձ, որոնցից 4-ը գտնվել է կալանքի տակ:

Բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարան միջնորդություններ չեն ներկայացվել: Անավարտ գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 394 անձ, որից կալանքի տակ գտնվել է 6-ը:

  • Կիսվել: