երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Խոզաններն այրող անձինք տուգանվել են. ԲԸՏՄ

Խոզաններն այրող անձինք տուգանվել են. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օգոստոսի 24-ից առ այսօր Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից ստացել է խոզանների այրման վերաբերյալ 70 ահազանգ։

Տեսչական մարմնում բոլոր դեպքերով հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում ինքնությունը պարզված իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50.000 - 300.000 ՀՀ դրամի չափով:

Հիշեցնենք, որ խոզանների և գյուղատնտեսական հանդակներում բուսածածկույթի այրումը նպաստում է հողի որակական հատկությունների կորստին, բուսական և կենդանական աշխարհի ոչնչացմանն ու ջրային ռեսուրսների, մթնոլորտային օդի աղտոտմանը։

ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ բուսածածկն այրելու փորձերից, որոնք կարող են առաջացնել անկանխատեսելի հետևանքներ:   

  • Կիսվել: