շաբաթ, հունիս 8
8 / 6 / 2024
Բագրատ Սրբազանը երթով գնում է ԵՊՀ-ը. ուղիղ

Բագրատ Սրբազանը երթով գնում է ԵՊՀ-ը. ուղիղ

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում: Երթը շարժվում է Խանջյան փողոցով:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից կրկին մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաները։ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով քաղաքացիները քայլում են մայրաքաղաքի փողոցներով՝ կոչ անելով մարդկանց միանալ իրենց, հորդորելով աշակերտներին ու ուսանողներին դասադուլ անել:

Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար, Մոսկովյան ու Հանրապետության փողոցները և Նալբանդյան-Սայաթ-Նովա ու Թումանյան-Խանջյան խաչմերուկները։

Սայաթ–Նովա–Աբովյան խաչմերուկում երիտասարդներին միացած և ճանապարհը փակած վարորդներից մեկին ոստիկաններն իջեցրին մեքենայից և բերման ենթարկեցին։ Երբ բավական բազմամարդ երթը Աբովյան փողոցով հասավ Հանրապետության հրապարակ, կարմիրբերետավորները կրկին ուժով սկսեցին բերման ենթարկել երթի մասնակիցներին:

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում այս պահին մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված։

  • Կիսվել: