շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում

Կատարի Ինտերպոլի կողմից 6 տարի հետախուզվող Չինաստանի քաղաքացի Դաին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին, ժամը 2.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քացաքացի 30-ամյա Դաի Դ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2018 թ. մարտի 8-ից Կատարի Պետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

  • Կիսվել: