շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ինձ վիրահատությունից հանել են, տարել հարցաքննության, որից հետո հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը. Արա Բաբլոյան

Ինձ վիրահատությունից հանել են, տարել հարցաքննության, որից հետո հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը. Արա Բաբլոյան

Քանի որ գործի քննություն է ընթանում, գործի մանրամասները չենք կարող ներկայացնել, բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ինչ- որ ես արել եմ՝ արել եմ համաձայն Սահմանադրության և օրենքների։ Ես օրենք չեմ խախտել և դրա համար պատրաստ եմ պատասխան տալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն որպես կասկածյալ ներդրավելուն։

Արա Բաբլոյանը նշեց, որ գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է։

«Ինձ երեկ վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»,-ասաց Բաբլոյանը:

Խնդիրն այն է, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, որի պաշտոնավորման ժամկետը (70 տարին) լրանալու էր 2018 թվականի մարտի 23-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին հասցեագրված դիմում է ստորագրել ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին, եւ Բաբլոյանը, ըստ մեղադրանքի, դիմումը պաշատոնապես դեռեւս չստացած, ապօրինի ստորագրել է այն ու հանդես եկել ՍԴ նախագահի հրաժարականի մասին հայտարարությամբ:

Բաբլոյանը չցանկացավ անդրադառնալ հարցին, թե արդյոք ինքը վերոհիշյալ հայտարարությամբ հանդես գալիս ստացել էր համապատասխան դիմումը։ «Թույլ տվեք, որ այդ ամենն հասատենք oրենքով սահմանված կարգով»,-ասաց Բաբլոյանը։ Հիշեցնենք, որ ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի փետրվարի 12-ին ՍԴ անդամի թափուր պաշտոնի համար ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից առաջարկվել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 2018 թ-ի մարտի 2-ին Ազգային ժողովը վերջինիս ընտրել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: