շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ. ձեւական նիստ է». Լեւոն Քոչարյան

«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ. ձեւական նիստ է». Լեւոն Քոչարյան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարոն Ֆարոխյանի, այսօր՝ փետրվարի 27-ին, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ «Դիմադրություն» շարժման մասնակից Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատական նիստին կարճ դիրքորոշում հայտնեցին Քոչարյանն ու Ասատուրովը։

«Ինձ ծեծող ոստիկանները նստած են այնտեղ, իսկ ես՝ այստեղ։ Այսպիսի դրվածքով գործը մտել է դատարան։ Ավելին, սա պաշտպանոծ դատախազներ են հայտնվել, եթե մենք  ունենք դատախազներ,  որոնք մտնում եմ սրա տակ, նրանց բարոյականությանը չեմ ուզում անդրադառնալ։ Ընդամենը ձեւական դատական նիստ է»,- իր խոսքում նշեց Լեւոն Քոչարյանը։

Ասատուրովն էլ իր հերթին նշեց, որ իրեն մեղադրում են տեսագրությունում եղածի մեջ, որում, ըստ իրեն, ինքը անօրինական ոչինչ չի արել.

«Ես իմ խաղաղ անհնազանդության ակցիան եմ արել՝ Արցախը մեկ օր առաջ հանձնվելուց առաջ։ Անկեղծ ասած՝ ես հպարտ եմ, որ այս գործով հայտնվել եմ մեղադրյալի աթոռին»։

  • Կիսվել: